Պաշտպանության նախարարությունը հրապարակել է խոստացված տեսանյութը՝ «Պատժիչ գործողություններ» խորագրով: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը դիրքապահների վարած կրակով կասեցվել է։ Իսկ ավելի ուշ հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: