Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած երկու երեխաները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ:
Ընտանիքի հայրն ու մայրը մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել էին՝ արտակարգ դրության հիմքով չվերթերը դադարեցված լինելու մասին։