Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, որոնք դատապատում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը։
«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել և վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Ֆորդևինդը։