Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Հարգելիներս, Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են, միևնույնն է՝ զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում, քան իրենք։ Խնդրում եմ՝ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»։
Առավոտյան Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:
«Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել: Փառք մեր բանակին»,- գրել էր նա: