Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ Պաոլո Ֆորմենտինին նույնպես միացել է Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված համերաշխության արշավին՝ նշելով. «Թող խաղաղությունը հաղթի բռնությանը։ Մենք Հայաստանի կողքին ենք»։
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան նույնպես դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: