ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ապրանքներ է տրամադրել «Հայկական Կարիտասին» Քովիդ-19 համավարակի պայմաններում։ Երկու գործակալությունները պարենային աջակցությունը տրամադրել են Տաշիր, Գավառ և Վանաձոր քաղաքների«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների, ինչպես նաև բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների «Էմիլի Արեգակ» կենտրոնի անապահով շահառուներին։
Գյումրիում և Վանաձորում ավելի քան 360 շահառուներ օգտվել են ՊՀԾ-ի հավելյալ պարենային մթերքներից, որոնք բաշխվել են «Կարիտասի» սննդի զամբյուղների հետ միասին, որոնք «Կարիտասը» պարբերաբար տրամադրում է Հայաստանի առավել խոցելի ընտանիքներին` ապահովելով նրանց պարենային անվտանգությունն ու կենսապահովումը։ Նման համագործակցության շնորհիվ հնարավոր է դառնում ավելի համապարփակ արձագանքել Քովիդ-19 համավարակին։ ՊՀԾ-ն ոգեշնչված է «Հայկական Կարիտասի» հետ մշակված արժեքավոր գործընկերությամբ, որը հնարավորություն կտա պարենային աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին՝ որպես կյանքեր փրկող և կյանքեր վերափոխող հիմնական աջակցություն այս աննախադեպ ժամանակաշրջանում:
Համաճարակի զարգացումն առողջական ճգնաժամից սոցիալ-տնտեսական ճգնաժամի ենթադրում է այն մարդկանց թվի աճ, ովքեր Քովիդ-19-ի հետևանքով կմղվեն պարենային անապահովություն։ Հետևաբար, պարենային աջակցությունը Հայաստանի տարբեր մարզերում կենսական նշանակություն ունի, որը նաև կօգնի առավել խոցելի խմբերի սոցիալական ապահովման աջակցությանն ուղղված Հայաստանի Կառավարության ջանքերին։
Ճգնաժամի ողջ ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխարհում ՊՀԾ-ն շարունակում է աջակցել անհատների պարենային անվտանգությանը լրացուցիչ ռեսուրսների մոբիլիզացմամբ՝ ապավինելով փոխադրումների և մատակարարման ցանցում իր փորձառությանը, ինչպես նաև նոր գործընկերների հայտնաբերմամբ և խրախուսելով նրանց «միասնական դառնալ» միահամուռ ուժերով պայքարելու համաճարակի դեմ: