ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:
«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները` կողմերին հորդորելով անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից»,- ասված է հայտարարությունում:
Անտոնիո Գուտերեշը նաև իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանը բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին: