Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Ուղիղ եթերները կհեռարձակվեն բաց կապուղով, այս հարցում աջակցելու է Առաջին ալիքը՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: