Հուլիսի 14-ի կարևոր իրադարձությունները՝ մեկ տողով.
-
1789 թվականի այս օրը Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:
-
1867 թվականի հուլիսի 14-ին Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը:
-
1969 թվականի այս օրը Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները:
-
1913 թվականի այս օրը ծնվել է ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը:
-
1928 թվականի հուլիսի 14-ին ծնվել է վրացի գրող Նոդար Դումբաձեն:
-
1934 թվականի այս օրը ծնվել է դրամատուրգ Ժիրայր Անանյանը:
-
1974-ի հուլիսի 14-ին ծնվել է Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Ալեքսանյանը:
-
Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը, Իրաքը՝ Հեղափոխության օրը: