Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմը զոհեր ունի, հակառակորդի կորուստները անհամեմատ շատ են: Օրվա երկրորդ կեսին հրապարակվեցին անուններ Ադրբեջանի բարձրագույն սպայակազմից:
Անօդաչու թռչող սարքի միջոցով հրետակոծվել է սահմանամերձ Բերդը: ԱԳՆ-ն դատապարտում է այս ագրեսիան ու հավաստիացնում, որ բնակչության անվտանգության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան:
Պատժիչ գործողությունների տեսանյութերը. հայկական զինուժը ոչնչացնում Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը:
Առաջին արձագանքը Կրեմլից: Պաշտոնական Մոսկվան կողմերին զսպվածության ու կրակը դադարեցնելու կոչ է անում:
Սահմանային լարվածության վերաբերյալ Կիևի դիրքորոշման առնչությամբ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը:
Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային գործընկերներին կներկայացնի բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը: