ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ խորհուրդներ տալով՝ ինչպես ֆեյսբուքյան էջը պաշտպանել հարձակումներից:
«Ֆեյսբուքի էջը հարձակումներից պաշտպանելու համար խորհուրդ ենք տալիս միացնել երկփուլանի վավերացում ֆունկցիան։
Ինչու և ինչպես՝
Ինչպես միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան Ֆեյսբուքում:
Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը կամ Ֆեյսբուքի կոդ գեներացնող համակարգով ստացված կոդը, որը նույնպես գտնվում է ձեր հեռախոսում աշխատող Ֆեյսբուքի հավելվածում։
Համակարգչով ֆունկցիան միացնելու համար անցեք այս հղումով՝ https://www.facebook.com/settings?tab=security
☑️ընտրեք՝ «Անվտանգություն և մուտք» (Security and Login, Безопасность и вход) ձախ կողմում գտնվող մենյուից,
☑️այնուհետև՝ Use two-Factor Authentication, Использовать двухфакторную аутентификацию ու սեղմեք միացնել։
Կարող եք նաև օգտագործել Google Authenticator հավելվածը կոդեր ստանալու համար»,-
ասված է ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության գրառման մեջ։
Ֆիշինգը կիբեռհանցագործության տեսակ է, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Սա կատարվում է զանգվածային էլեկտրոնային սպամ նամակների միջոցով, որոնք հասցեատիրոջը հասնում են հայտնի բրենդների անունից, ինչպես նաև տարբեր ծառայությունների վերաբերյալ անձնական նամակներ, օրինակ բանկի կամ սոցիալական ցանցերի կողմից։ Նամակը հաճախ պարունակում է ուղղակի կայքի հղումը, որը արտաքնապես չի տարբերվում իրական նույն կայքից։ Այն բանից հետո, երբ հաղորդագրության օգտատերը ստանում է կեղծ էջը, հաքերները տարբեր հոգեբանական հնարքներով փորձում են դրդել օգտատիրոջը մուտք գործել կեղծ էջ՝ իրենց իրական մուտքանունը և գաղտնաբառը լրացնելով, որը հաքերներին թույլ է տալիս մուտք գործել դեպի օգտատիրոջ բանկային հաշիվ կամ ակաունտ։