Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Քադիր Հաս համալսարանի անցկացրած ամենամյա սոցհարցումների արդյունքները:
Ըստ դրանց՝ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող գլխավոր երկրներից մեկն է՝ վեցերորդը:
Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների տասնյակում են՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Սիրիան, Իրանը, Հունաստանը, Իրաքը, Ռուսաստանը, Անգլիան, Ֆրանսիան:
«Ուշադրությո՛ւն դարձրեք, թե ինչ շրջապատ ենք ընկել։
Իսկ արդեն երկու օր տևող քարոզչական պատերազմում պարբերաբար դրսևորվում են թուրքերի՝ ավելի խոր արմատներ ունեցող այն տեսակետները, որոնցում Հայաստանն ընկալվում է ոչ թե պարզապես թշնամի, այլ «չիբան», որն աճել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։
Մեր երկու հարևան երկրները, բացի ուժից, որևէ այլ լեզու չեն ընկալում։ Թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմի դաշտում կայացած ու նախաձեռնող Հայաստանը չունի որևէ այլընտրանք»,- իր գրառման մեջ նշել է Գեղամյանը: