Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ՝ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:
Գործակալությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում, էլփոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ, չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին, չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ), սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։