Վերջին մի քանի օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք, ևս 57 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 58 տարեկան կին
և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է:
Մարզում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 1367 դեպք, ապաքինվել է 1074 մարդ, մահվան 18 դեպք է արձանագրվել: