Արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացված են Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10 կմ հեռավորությամբ գտնվող ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղը, որի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈՒ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: