Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳՆ հրավիրվեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Շավարշ Քոչարյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ ԱԳՆ գնահատականը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է փոխանցել նաև տեղեկատվություն հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: