Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: