Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ հաստատվեց ադրբեջանցի գեներալի մահվան լուրը:
Ադրբեջանական կողմի զոհերի մասին հայտնի է դառնում նաև սոցցանցերից: Ընդդիմադիր հայտնի լրագրող-բլոգերներից մեկը գրել էր, որ սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը: Մի քանի րոպե անց հեռացրել էր գրառումը:
Ավելի ուշ արդեն Ադրբեջանի ՊՆ-ը ևս հաստատեց, որ Թովուզի շրջանում մարտերի ժամանակ զոհվել է գեներալ-մայոր Հաշիմովը:
Սպանվել են նաև մայորներ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։