Ոստիկանության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ պարետատան սահմանված կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն, իսկ հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3013 դեպք։
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները՝ ևս մեկ անգամ զգուշացնում են ոստիկանությունից։