Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Artur Papyan-ի և Ruben Muradyan-ի հետ քննարկել ենք հարձակման յուրահատկությունները և եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ DDoS հարձակումն իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա և ապահովում է հարձակում:
Ինչու ենք եկել նման եզրակացության:
ա․ հարձակվող համակարգիչների մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր.
բ․ ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին.
գ․ մասնակցող սարքերի քանակը կարող է նշանակել կա՛մ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների, կա՛մ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը.
դ․ գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել՝ ինչպես այն տեղադրել և աշխատեցնել։
Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով. շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք, սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել.
ե․ ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է՝ պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ՝ դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր։