Սպիտակում սուբվենցիոն միջոցներով այս տարի կասֆալտապատվեն Ալեք Մանուկյան, Ավետիսյան և Թորոսյան փողոցների, մի շարք շենքերի, ինչպես նաև Ուզբեկական, Եռանկյունի և Վարպետաց թաղամասերի ճանապարհները։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը:
Ընդհանուր առմամբ` կասֆալտապատվի շուրջ 7600 քառ. մետր մակերեսով տարածք: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 88 մլն դրամ, որից շուրջ 44 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը՝ համայնքային ներդրումն է: Ծրագրի հիմնական շահառու է շուրջ 6600 բնակիչ: