Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ տեսակապով հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 100 օրից Վրաստանը կա՛մ կփրկվի և կլինի պետություն, կա՛մ Վրաստանը չի լինի՝ հայտնում է News Tbilisi-ն:
Չնայած Ուկրաինայում ունեցած լավ դիրքին ու հեռանկարին՝ Սաակաշվիլին մտադիր չէ մնալ առանց հայրենիքի:
«Վրաստանը այսօր ապրում է միայն զբոսաշրջիկներով: Նրանց չեն թողնում գալ Վրաստան, քանի որ Իվանիշվիլիի կարծիքով՝ ինչքան ավելի աղքատ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կվաճառվեն ընտրություններին: Այդ իսկ պատճառով սա պետք է կոտրել երիտասարդների խանդավառությամբ…Առաջիկա 100 օրը նշանակում է, որ մենք պետք է հարյուրապատիկ ավել աշխատենք, սա նշանակում է, որ մենք չպետք է քնենք և առաջիկա 100 օրը լինենք առավելագույն կազմակերպված»,- հայտարարել է Սաակաշվիլին: