«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ հատուկ նիստում արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում են պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունները:
Տիգրան Ավինյանը հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը հնարավոր պատվաստանյութի ձեռքբերման քննարկումների ու բանակցություննների մասին հենց արտադրողների հետ:
«Այս պահին աշխարհում մշակվում է մոտավորապես 2 հարյուր նմանատիպ պատվաստանյութ, որոնք թեստավորման բոլոր փուլերի անցկացման և հաստատման դեպքում հասանելի կլինեն տարբեր երկրների համար: Մեր նախարարությունն էլ պրոակտիվ կերպով վարում է բանակցություններ տարբեր ընկերությունների հետ, և հենց նոր զարգացումներ տեղի ունենան՝ միանգամից կտեղեկացնենք»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: