«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե երբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ավիափոխադրումները, և հանրակրթական դպրոցները երբ են վերադառնալու աշխատանքի իրենց ավանդական մեթոդներին:
«Մեր նպատակն է լինելու անել հնարավորը, որ սեպտեմբերից արդեն դպրոցներն իրենց աշխատանքը վերականգնեն ոչ թե առցանց, այլ նորմալ ռեժիմով՝ որոշակի կանոնների պահպանմամբ: Մի քանի այլ ոլորտներում՝ ներառյալ հանրակրթության ոլորտում, այս պահին սահմանվում են կանոններ, որոնք հնարավորություն կտան այդ ոլորտներում աշխատանքները կազմակերպելու առումով»,- նշեց փոխվարչապետը:
Ավիափոխադրումների մասով՝ Ավինյանը նշեց, որ այս պահին քննարկվում է մասնավոր չվերթերի քանակի ավելացման հարցը: Ընդհանուր ավիափոխադրումների վերականգնումն էլ կապված է արտակարգ դրության ռեժիմից դուրս գալու հետ, և համավարակի տվյալներից ելնելով՝ համապատասխան որոշումները կկայացվեն: