«Իմ քայլը» խմբակցության անունից ԱԺ հատուկ նիստում ունեցած ելույթում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լավ լուրեր հայտնեց հայ-ադրբեջանական սահմանից:
Նա նշեց, որ մեր զինված ուժերն այս պահի դրությամբ ունեն խոցած ոչ թե մեկ անօդաչու թռչող սարք, այլ մի քանիսը, որոնցից մեկը՝ կամիկաձե:
«Հակառակորդի բոլոր գործողությունները, ըստ էության, ճնշվել են, և մնացած հարթակներում հարցի քննարկումները կապված են, թե որ երկիրն ինչպես կկառուցի»,- նշեց Քոչարյանը: