Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա:
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր նաև երկու ոստիկանի վիրավորվելու մասին: