ԱՄՆ վերաքննիչ դատարանն արգելել է տեղափոխել 17 տարում առաջին մահապատիժը: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Այսպիսով անվավեր է ճանաչվել Ինդիանայի նահանգի Շրջանային դատարանի ընդունած որոշումը, և մահապատիժը կիրականացվի նշանակված օրը՝ հուլիսի 13-ին:
Պատժի օրը տեղափոխելու պահանջ էին ներկայացրել հանցագործի զոհերի հարազատները՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: Նրանք մտավախություն ունեն, որ մահապատժի օրը, որին ներկա են լինելու, կարող են վարակվել վիրուսով: