Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում նշված է, որ ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները:
Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11-12-ը, ծնողները իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: