Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող հայտարարություններին, նկատելով. «2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը բացահայտ աջակցություն հայտնեց Ադրբեջանի ագրեսիային: 4 օրվա ընթացքում Անկարան ընդունեց 5 հայտարարություն:
Այս 2 օրվա ընթացքում Թուրքիայի ԱԳՆ-ն հասցրել է արդեն 2 հայտարարություն տարածել:
Նախկին ռեկորդը կգերազանցե՞ն»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Զոհվել է ադրբեջանական զինուժի 4 զինծառայող, կան նաև վիրավորներ։