Կարանտինից հետո առաջին հանդիպման ժամանակ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու հարցը: Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իգոր Կորչոկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ի դեպ, Սլովակիան և Իտալիան արգելափակել էին այս որոշումը, երբ այն առաջարկվեց 2019-ի փետրվարին: 2020 թվականի գարնանը Սլովակիայում կառավարությունը փոխվեց, և արտգործնախարարությունը ղեկավարում է երկրի նախկին դեսպանը Վաշինգտոնում: Այդ նշանակումից հետո փոխվեց Սլովակիայի դիրքորոշումը Վենեսուելայի հարցում:
Հուլիսի 2-ին էլ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը, Գուայդոյին համարելով Վենեսուելայի օրինական ղեկավարը, հրաժարվեց երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին փոխանցել Անգլիայի բանկում պահվող 930 միլիոն դոլար արժողությամբ ոսկե սալիկները: