Գյումրիում այսօր տեղացած ուժեղ անձրևից ու կարկուտից ժամեր անց դեռ շարունակում են մաքրել կենտրոնական փողոցները, հեռացնել կարկուտի շերտն ու սելավի բերած աղբը։
Գարեգին Նժդեհի հրապարակն ու հարակից փողոցները շարունակում են փակ մնալ։ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունն ու ՀՀ ԱԻՆ-ի շիրակցի փրկարարներն աշխատում են քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց։