Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆլորիան Հանը՝ Քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեական սոցիալական միությունից, կոչ է արել դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Bild պարբերականը: Գերմանացի քաղաքական գործչի խոսքերը հաջորդել են Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմանը:
Հրապարակման համաձայն՝ քաղաքական գործիչը Թուրքիայի գործողությունները համարել է «ընդհանուր եվրոպական մշակույթի սադրանք», ինչպես նաև «Եվրոպայից Թուրքիայի շարունակական տարանջատում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահը հրաժարվել է ընդունել այլ երկրների կարծիքը ՝ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու վերաբերյալ: Էրդողանը շեշտել է, որ Անկարան որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով ժողովրդի ցանկությունն ու կամքը: