Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը զրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի հետ կապված և իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնել Հայոց քաջարի բանակին։ Այդ մասին տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի Ֆեյսբուքի էջից: