ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակն ամբողջությամբ:
«Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս ազգին հաղթել չի լինի:
Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:
Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»,- գրել է նա: