Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռավար ռեժիմով անվտանգության խորհրդի հրատապ նիստ է անցկացրել: Նա հանդես է եկել ելույթով, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Առայժմ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակում ո՛չ նրա ելույթը, ոչ էլ նիստից մանրամասներ:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Զոհվել է ադրբեջանական զինուժի 4 զինծառայող, կան նաև վիրավորներ։