Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության ետևանքով սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):
Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 զինծառայող կորստի և 5 վիրավորի մասին։ Ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում՝ տեղեկացնում է Razm.info-ն: