Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մարի Իզմիրլյան» մանկատան համաճարակային օջախը համարվում է վերացված, քանի որ COVID-19-ի վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է հիվանդության առավելագույն գաղտնի շրջանը ևս, և նոր դեպքեր չեն արձանագրվել թե՛ սաների, թե՛ անձնակազմի մոտ, հայտնում է Արաբկիրի բժշկական համալիրի Ֆեյսբուքի էջը։
Հիշեցնենք, որ մանկատանը COVID-19 վարակի առաջին դեպքերը գրանցվել էին մայիսի 25-ին, ինչին արագ արձագանքել էր «Արաբկիր» ԲՀ-ը` ստեղծելով մասնագիտական աշխատանքային խումբ, ոը տեղում՝ հենց մանկատանը, իրականացրել է մի շարք հակահամաճարակաբանական միջոցառումներ՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցողները մասնագիտական ստացիոնար բուժում են ստացել «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում: