Շատ մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին կատարվող փոխհրաձգությամբ: Կարևոր է, որ երկու երկրները զսպվածություն ցուցաբերեն և օգտագործեն կապի բոլոր ուղիները, ինչպես անմիջական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրասենյակները,- գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի էջում: