Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության որոշման նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը վկայում է, որ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը դեռևս շարունակում են պահպանվել: