Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ գերմանացի բժիշկների խումբն ուղևորվել է Հայաստան։
Գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակությունը երկշաբաթյա հումանիտար առաքելություն կիրականացնի Հայաստանում։
Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով։