Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:
Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների վերաբերյալ։