ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում` վերհիշելով 2014 թվականը, երբ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասնել Մովսես գյուղ` անմխիթար ճանապարհի պատճառով:
«2014 թվականին, երբ հրադադարից հետո առաջին խոշոր հրետակոծությունն էր արձանագրվել Տավուշի մի շարք գյուղերում, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Հայկակ Արշամյանի հետ ուղևորվեցինք այդ գյուղեր՝ ժողովրդին դուխ տալու և իրենց հետ անհանգիստ գիշերն անցկացնելու համար:
Շատ մեծ դժվարությամբ հասանք նաև Մովսես գյուղ, որի ճանապարհն անմխիթար վիճակում էր: Այսօր ճանապարհը վերականգնված է, ինչը նշանակում է արագություն, օպերատիվություն, հետևաբար՝ հաջողություն դիմագրավելու գործում»,- գրել է նախարարը: