Այսօր՝ հուլիսի 12-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցները մի քանի խախտումներ են արձանագրել: Մասնավորապես շինանյութի առևտրի կետերում բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն ՀՀ ողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման աշխատանքները: