Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է, որ հանրապետության տարածքում, հատկապես երեկոյան ժամերին, Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են ամպրոպային անձրևներ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ: Խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։
Հուլիսի 12-16-ը մարզերի զգալի մասում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ այն կարող է հասնել մինչև 30մ/վ-ի: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 նիշով:
Մանրամասները` տեսանյութում: