Այսօր Լեհաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններին իրավունք ունի մասնակցելու շուրջ 30 միլիոն քաղաքացի: Ընտրությունների անցկացման համար բացվել է շուրջ 27 000 ընտրատեղամաս, այդ թվում` արտերկրում:
Ընտրությունների երկրորդ փուլում երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են ղեկավար՝ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան և ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիա» միության թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին:
Հիշեցնենք՝ ընտրությունների առաջին փուլում Դուդան հավաքել է ձայների 43,5%-ը, Տշասկովսկին` 30,46%-ը: