Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեշիայի» դարպասը։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ֆեդերիկո Ֆասիոն, 62-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Նիկոլա Կալինիչը։ 74-րդ րոպեին հաշիվը 3։0 դարձրեց Նիկոլո Ձանիոլոն։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված էր մեկ խաղով և չմասնակցեց այս հանդիպմանը։
Այս խաղից հետո հռոմեական ակումբը 54 միավորով 5-րդ հորիզոնականում է, «Բրեշիան» 19-րդն է` վաստակած 21 միավորով։