Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:
Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն: