Վրաստանի իշխանություններն Ուկրաինայի ԱԳՆ-ին բողոքի նոտա են հղել՝ տեղեկացնում է Новости Грузии կայքը:
Օրեր առաջ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում հրապարակել էր Վրաստանի քաղաքացիներին ուղղված դիմում, որում երկրի գործող կառավարությանը ոչ լեգիտիմ էր անվանել: Սաակաշվիլին հայտարարել էր, որ կպայքարի առաջիկա խորհրդարանի ընտրություններում:
«Նման սադրիչ քայլերը վնաս են հասցնում երկու երկրների բարեկամական, ռազմավարական հարաբերություններին»,- հայտարարել է վրացական կողմը:
Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարության պատճառով Վրաստանի ԱԳՆ էր հրավիրվել Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը: