Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6611 նոր դեպք: Այս մասին հայտնել են երկրում վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակվածների 1/3-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 188 հիվանդ: Ռուսաստանում մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 11205:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվել է 720547 վարակված: Ապաքինվածների թիվը հասել է 497446-ի: