Կորոնավիրուսի բուժման ռուսական պատվաստանյութը հավանության կարժանանա ամռան վերջին կամ աշնան սկզբին: Այս մասին հայտարարել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
«Մենք ակտիվ աշխատում ենք պատվաստանյութի ստեղծման վրա: Դա շատ կարևոր է: Մեր կարծիքով՝ ռուսական պատվաստանյութը կհաստատվի արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»,- նշել է Կիրիլ Դմիտրիևը:
Նրա հավաստմամբ՝ հենց պատվաստանյութը թույլ չի տա մարդկանց վարակվել ու հիվանդանալ: Ըստ Կիրիլ Դմիտրիևի՝ համեմատելով ռուսական «Ավիֆավիր» և ամերիկյան «Ռեմդեսիվիր» դեղամիջոցները, հայրենական դեղամիջոցն առավել արդյունավետ է և մատչելի: